top of page

Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կան վիրավnրներ

  • 3 days ago
  • 1 min read

Այսօր՝ փետրվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի սկզբնամասում բախվել են «Ford Transit» և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ ժամանած Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։



Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ «Honda Accord»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը

 
 
1/2700
bottom of page