top of page

Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Դուբայի օդանավակայանի շրջանում երկու ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Դուբայ էմիրության կառավարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իշխանությունները հաստատում են, որ վերջերս Դուբայի միջազգային օդանավակայանի շրջանում երկու անօդաչու թռչող սարք են ընկել, ինչի հետևանքով Գանայի երկու և Բանգլադեշի մեկ քաղաքացի ստացել են թեթև վնասվածքներ, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ»,- ասվում է կառավարության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ավիահաղորդակցությունը չի խաթարվել։

 
 
bottom of page