Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կnշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում
- 2 hours ago
- 1 min read

Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Վայրէջքի հետևանքով տուժածներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ օդանավում եղել է 140 մարդ, այդ թվում՝ 133 ուղևոր:
«Բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ինքնաթիռից և տեղափոխվել սպասասրահ»,- նշում է հրատարակությունը:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը վնասել է շասսիի առջևի հենակը:
Օդանավակայանը ժամանակավորապես փակել է թռիչքուղին:




















