top of page

Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է

  • 1 day ago
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 28-ին ժամը 17։10-ի սահմաններում Երևանում՝ Տիչինա փողոցում՝ «La Defense» հյուրանոցային համալիրի մոտ Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կանաչ խոտածածկույթի բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որը ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։ Նա վերադառնալիս է եղել ազգականի հուղարկավորությունից։ 



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2947
bottom of page