top of page

Ցավալի է, որ քննչական կոմիտեն կիրակնօրյա պատարագին տենդագին սպասում է միայն մեկ պատճառով. Դավիթ Հարությունյան

  • 2 hours ago
  • 1 min read

«Չեն կարող լինել սահմանադրական սիրելի և  ոչ սիրելի դրույթներ, Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակատեսակներ»,-ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ հենց բառն է հուշում էությունը՝ սահմանա-դրություն, սահմանը դրվել է  Սահմանադրությամբ։

«Իսկ սահմանը՝ լինի պետության սահման, իրավունքի սահման, կամ պահում են, կամ տրորում։ Ով էլ լինի՝ քրիստոնյա, թե մահմեդական, բուդդիստ, թե հեթանոս, յուրաքանչյուրը պարտավոր է, իրավունք չունի ոտնահարել Սահմանադրությունը»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության  նախագծի վերաբերյալ: 

Դ.Հարությունյանն ասաց, որ այսօր քննարկվող հայտարարությունը իրավական պետության սահմանների մասին է։

«Այդ սահմանների կարևոր հատվածից է պետություն-եկեղեցի սահմանազատումը, որի շրջանակի մեջ են մտնում չմիջամտելու սկզբունքը, խղճի և կրոնի ազատության երաշխիքները, կրոնական համայնքների ինքնավարարությունը։

Այս հայտարարության հիմնական թեզն է՝ Սահմանադրությունը սահմանազատել է  պետության և եկեղեցու լիազորությունները, այդ սահմաններից դուրս որևէ գործողություն արգելված է՝ անկախ նրանից, թե ով է պետության կամ եկեղեցու ղեկին»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ վերջին տարում մեր իրավապահները ցույց են տալիս յուրահատուկ եռանդ եկեղեցական օրացույցին հետևելու հարցում։ 

«Ցավալի է, որ քննչական կոմիտեն կիրակնօրյա պատարագին տենդագին սպասում է  միայն մեկ պատճառով. հենց սուրբ պատարագի ժամերին քննիչների մոտ քահանաների հետ զրուցելու անհետաձգելի ցանկություն է առաջանում։ 

Իսկ մեր դատարանները որոշել են, որ եթե եկեղեցին որևէ մեկին կարգալույծ է արել, դա դեռ վերջը չէ, մարդը կարղ է գնալ դատարան ու հետ բերել իր քահանայական շնորհը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ 

Դավիթ Հարությունյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 
 
1/2768
bottom of page