ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել
- 4 hours ago
- 1 min read

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարները մանրամասն քննարկել են իրավիճակը համագործակցության տարածքում և որոշումներ կայացրել ռազմական նշանակության համատեղ համակարգերի կատարելագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք ռազմաքաղաքական իրավիճակը համագործակցության տարածքում: Նախանշել ենք գործնական քայլեր՝ ուղղված տարածաշրջանային և եվրասիական անվտանգության ապահովմանը», - Բելոուսովի խոսքերն է մեջբերում ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է նաև, որ նիստի ժամանակ ընդունվել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանը և համատեղ ռազմական համակարգերի արդիականացմանը:




















