Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ Ծառուկյան
- 2 hours ago
- 1 min read

Մարզային այցերը շարունակվում են։ Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում՝ լսելով նրանց հուզող առաջնահերթ խնդիրներն ու առաջարկները։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը:
«Յուրաքանչյուր բարձրացված հարց ունի իր լուծումը․ երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը։
Կարևորը՝ մարդկանց վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն կզգա արժևորված ու վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-գրել է նա




















