top of page

ԱՄՆ-ն հաջորդ տարի կհյուրընկալի G20-ը և կհրավիրի Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը և Ուզբեկստանը կհրավիրվեն մասնակցելու 2026 թվականի Քսանյակի խմբի (G20) գագաթնաժողովին Մայամիում` որպես հյուր երկրներ: Նա հայտարարությունը հրապարակել է Truth Social սոցիալական մեդիա հարթակում։

«Այսօր առավոտյան ես երկու հիանալի զրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Մենք քննարկեցինք շարունակվող հակամարտություններում խաղաղության հասնելու կարևորությունը, ինչպես նաև մեր երկրների միջև առևտրի և համագործակցության աճը: Մեր երկրների միջև հարաբերությունները գերազանց են»,- հայտարարել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները հաջորդ տարի կհյուրընկալի G20 գագաթնաժողովը և կհրավիրի Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդներին` մասնակցելու Մայամիում կայանալիք «այս կարևոր իրադարձությանը»` որպես հյուր:

 
 
1/2551
bottom of page