top of page

Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հոսպիտալացվել է

  • May 15
  • 1 min read

Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հոսպիտալացվել է, հյատնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։



«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:


Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։



Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:

 
 
1/2926
bottom of page