Իրենց ոտքի տակից հողը գնում ա, պահելն անհնարին ա․ Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին
- 2 hours ago
- 1 min read

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն Ազատության հրապարակում է, որտեղ սպասվում է կուսակցության ամփոփիչ հանրահավաքը։ Գագիկ Ծառուկյանը խոստովանեց, որ շատ տպավորված է քաղաքացիների ջերմ ընդունելությունից, վստահությունից, հարգանքից, որն այսօր զգացել է։
Նա համոզված, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում։
«Մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջաններով, որ տեսնի՝ ժողովրդի ուզածն ի՞նչ է, ի՞նչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի։ Ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրները և խոստացել ենք դրա լուծումները գտնել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը, ապա հավելեց․
«Այս 8 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բացի սուտ ասելուց, խաբելուց։ Ժողովրդի գլխին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տույժ-տուգանքներով, գույքահարկ ավելացնելով՝ այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։
Սենց ընտրություն պատմության մեջ չի եղել՝ վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն վախեցնեն, չի եղել։ Սա ժամանակավոր բնույթ է կրում։ Իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է։ Այս վերջի մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել է, որ վիճակը բարդացել է»։




















