top of page

Մեր մոտ բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. Կարապետյանը՝ Ռուբինյանին

  • 2 minutes ago
  • 1 min read

մոտ բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ, ու շատ ինքնավստահ տանձիկներ: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Նախագահողը վերջին 2 օր է ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստի։ Երեկ խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից, ես խնդրում եմ՝ այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում:

 Ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել: Ես, որպես վերջին անձ, ով ամեն ինչ անում է, որ սա չվերածվի ութերորդ գումարման Ազգային Ժողովի, հորդորում եմ այստեղ նորմալ աշխատանքային զրույց ունենանք, Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով չունենանք պոետիկ երեկոներ: Մենք մեր վերջին ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել իններորդ գումարման ութերորդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշել է Կարապետյանը:


 
 
1/3025
bottom of page