top of page

Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը. նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Արայիկ Հարությունյան

  • 3 hours ago
  • 1 min read

Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին, լրագրողներին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով այն մասին, որ դատարանը կքննի Գագիկ Ծառուկյանին Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի լիազորություններից զրկելու հարցը։

«Փորձում էին ինչ-որ հնարքներով ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որ նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ-ը»,-ասել է նա։

 

Նշենք, որ հայցը ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ 2025 թվականի սեպտեմբերին ՀԱՕԿ-ի նախագահի լիազորությունների քառամյա ժամկետը լրացել է, իսկ դրանից հետո նոր ընտրություններ չեն անցկացվել։

 
 
1/2794
bottom of page