top of page

Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան․ նրան դիմավորել է Արաղչին

  • 1 hour ago
  • 1 min read

Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը ժամանել է Թեհրան, որտեղ նրան դիմավորել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Նշենք, որ Պակիստանն է միջնորդ հանդիսացել ԱՄՆ-Իրան բանակցությունների համար։ Բանակցությունների առաջին փուլը անցկացվել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ առաջիկայում այստեղ տեղի է ունենալու նաև բանակցությունների երկրորդ փուլը։

 
 
1/2794
bottom of page