top of page

Ռուբինյանց փողոցում բшխվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրшվոր

  • 18 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։



Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վերամբարձ կռունկը, որը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

 
 
1/2861
bottom of page