top of page

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրավիրում է հանրային քննարկման

  • 15 hours ago
  • 1 min read

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրավիրում է հանրային քննարկման։

«Քանի որ երեկվա իմ ասուլիսում հրապարակված ձայնագրությունն առաջացրեց լայն հանրային արձագանք: Մենք այսօր որոշեցինք հանրային քննարկում կազմակերպել, թե ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ մենք կարող ենք անել հունիսի 7-ին։ Հրավիրում եմ բոլորիդ մասնակցելու մեր երկրի համար կարևորագույն այս քննարկմանը»,- ասված է հրավերի մեջ:Քննարկումը տեղի կունենա Երևանում «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Քննարկումը կվարի երիտասարդ հանրային գործիչ Սամվել Աշոտյանը:Քննարկումը կսկսվի այսօր` երեկոյան ժամը 19:00-ին:

 
 
1/2861
bottom of page