«Ռեֆորմիստների կուսակցության» վարչապետի թեկնածուն է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը
- 4 hours ago
- 1 min read

Երեկ`ապրիլի 12-ին Ռեֆորմիստների կուսակցության արտահերթ համագումարում միաձայն որոշվեց,որ առաջիկա ԱԺ ընտրություններում կուսակցության կողմից որպես վարչապետի թեկնածու է առաջադրվում ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
«Ռեֆորմիստների ցուցակի առաջին եռյակում են Վաղարշակ Հարությունյանը,Վահան Բաբայանը և Անի Ներկարարյանը»,-գրել է նա։




















