top of page

Կրակnցներ՝ Երևանի կենտրոնում․ տուժածներ կա՞ն, ի՞նչ է եղել

  • 18 hours ago
  • 1 min read

Մայիսի 16-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։



Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժածներ կան․ MediaHub-ը փորձեց պարզել ՆԳՆ-ից։



«Խուլիգանություն է եղել, տուժածներ չկան, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- այս մասին MediaHub-ին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։


 

Նշենք, որ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:


 

 
 
1/2861
bottom of page