top of page

Կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին․ Փաստաբանը՝ Արթուր Օսիպյանի մասին

  • 1 hour ago
  • 1 min read

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․

«Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․

1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։

3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։

4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)։

5. Կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին»։

 
 
1/2865
bottom of page