Ուկրաինան, որին ԵՄ-ն հաստատել է 90 միլիարդ եվրոյի վարկ, բղավում է, թե փող չկա․ Սլովակիայի վարչապետ
- 4 hours ago
- 1 min read

Ուկրաինան, որին Եվրոպական միությունը հաստատել է 90 միլիարդ եվրոյի վարկ, բղավում է, թե փող չկա: Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի ելույթը հեռարձակել է TA-3 հեռուստաալիքը:
«Նկատե՞լ եք, որ Ուկրաինան արդեն բղավում է, թե ինքը փող չունի: 90 միլիարդ եվրոյի վարկը հաստատվել էր, իսկ նրանք արդեն հերթական փողերն են խնդրում: Սլովակիան երբեք չի եղել որևէ ֆինանսական մեխանիզմի մաս, որը կաջակցեր Ուկրաինայում պատերազմին:
Մենք շարունակելու ենք մեզ այդպես պահել նաև հետագայում: Քանի դեռ ես կառավարության ղեկավարն եմ, եվրոպական մակարդակում երբեք համաձայնություն չեմ տա, որպեսզի Սլովակիան դառնա որևէ վարկի կամ ֆինանսական նվերի մաս, որոնք կհանգեցնեին Ուկրաինայում պատերազմի աջակցությանը», - ասել է վարչապետը:




















