top of page

Թուրքերը հիասթափվել են Էրդողանից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 10, 2025
  • 1 min read

Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք ՝ հարցին Էրդողանի  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է հարցվածների միայն 29%-ի դրական պատասխանը։ 35.25%-ը գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության անունն է տվել։

Սոցհարցման շրջանակներում անդրադարձ է արվել նաև Թուրքիայի նախագահի ըմտրությանը։ Պարզվում է, որ այստեղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցածր ցուցանիշ  ունի և զիջում է ոչ միայն «Ժողովրդահանրապետական» կուսակցության հնարավոր մրցակից համարվող Ստամբուլի նախկին քաղաքապետ, կալանավորված Էքրեմ Իմամօղլուին , այլ նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին:

Սոցհարցումն անցկացրել է Թուրքիայում գործող «Gündemar Araştırma» հետազոտական ընկերությունը։

1/2628
bottom of page