««Խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները ՀՀ նոր իշխանություններին կտան մանևրելու լայն հնարավորություն». Արա Պողոսյան
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ու ինչքան շատ կգոռան, թե Թուրքիայի ու Ադրբեջանի ֆավորիտներն իրենք չեն, այնքան ավելի կհաստատվի, որ Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունն ունեն ընտրություններում հաղթելու համար:
Թուրքիայի ու Ադրբեջանի համար դա պրագմատիկ և ռազմավարական ներդրում է սեփական տարածաշրջանային ծրագրերն իրագործելու համար, առավել ևս, երբ չկա երաշխիք, թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունները, արդյոք նրանք կկրեն պարտվածի հոգեբանական բարդույթը, թե ոչ... Եթե հաջորդ իշխանությունները չկրեն պարտվածի հոգեբանական բարդույթը, չունենան պարտվածի վախեր, ստանձնած պարտավորություններ` կուլիսային և ոչ կուլիսային, ապա Թուրքիայի և Ադրբեջանի համար իսկապես բարդ իրավիճակ կստեղծվի:
Հատկապես «խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները Հայաստանի նոր իշխանություններին կտան մանևրելու և ՀՀ ազգային-պետական շահերը սպասարկելու լայն հնարավորություններ, պայմանով, որ հայկական նոր իշխանությունների հռետորաբանությունը ոչ թե կկոշտանա, այլ կհիմնվի առկա հնարավորություններն օգտագործելու և նոր հնարավորություններ ստեղծելու ռազմավարության վրա, թույլ չտալով հակառակ կողմին մանևրելու և կարկին «Կոշտ ուժը» (Hard power) քաղաքական հռետորաբանության գործիք դարձնելու համար:
Հետևաբար Ֆիդանը, ով ոչ թե կադրային դիվանագետ է, այլ MiT (Ազգային հետախուզական ծառայության) երկար տարիների ղեկավար, մեղմ ասած հետախուզական ազդակ էր ուղարկում իրական մտադրությունների մասին:
Ու ինչքան էլ երդվեն ու մազերը փետրեն, այնքան ավելի համոզիչ կդառնա այս կանխավարկածը իր բոլոր հետևանքներով»:




















