«Ի՞նչ չես անի հանուն սիրո». Բեննի Բլանկոն հատել է Ատլանտյան օվկիանոսը Սելենա Գոմեսի համար
- 4 hours ago
- 1 min read

Երաժշտական պրոդյուսեր Բեննի Բլանկոն նավով հատել է Ատլանտյան օվկիանոսը՝ կնոջը՝ Սելենա Գոմեսին տեսնելու համար։ Նրա վաղեմի թռիչքի վախը նրան դրդել է սկսել այս անսովոր ճանապարհորդությունը։
38-ամյա Բլանկոն TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է օվկիանոսի մեջտեղում։ Նկարագրության մեջ գրված է. «Երբ անցնում ես Ատլանտյան օվկիանոսը գրեթե ինչպես Տիտանիկը, որպեսզի տեսնես կնոջդ, որովհետև վախենում ես թռիչքից»։
Նա հավել. «Ինչքան հեռու կգնաս սիրո համար»։
Սելենա Գոմեսը մայիսից Լոնդոնում է, որտեղ նկարահանվում է «Միայն սպանություններ շենքում» սերիալի նոր եթերաշրջանը։ Այս ընթացքում նա Մեծ Բրիտանիան լքել է միայն կարճ ժամանակով՝ Նյու Յորքում Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի հարսանիքին մասնակցելու համար։




















