top of page

Փաշինյանը գնալու է արտահերթի, որովհետև գիտի՝ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության. Նարեկ Կարապետյան

52 minutes ago
1 min read

Նիկոլ Փաշինյանը դիտարկում է արտահերթ ընտրությունների արագ գնալը, որովհետև գիտի՝ ՌԴ-ն մինչև տարվա վերջ թանկացնելու է գազը, Ալիևը գալու է նոր սահմանադրության հետևից, իսկ ԵՄ-ն՝ տարբեր օրենքների, որոնք վերաբերվում են փոքրամասնություններին։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ստեփանավանում համայնքային ընտրություններին իրենց թեկնածուի և թիմակիցների ձերբակալությունները համապետական ընտրությունների օրինակով է արվում, երբ սպասում են, որ մոտենան ընտրությունների օրերը ու չեզոքացնեն ընդդիմադիրներին»,- նշել է նա։

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենք պետք է փորձեն համոզել ընդդիմությանը գնալ սահմանադրական հանրաքվեի, Կարապետյանը նշել է, որ «եթե համոզել նշանակում է ընդդիմադիրներին ձերբակալել, գործեր սարքել, հետապնդել», ապա իրենք երբեք չեն «համոզվելու»։


 
 
1/3130
bottom of page