top of page

ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն

1 hour ago
1 min read

ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

«Խորապես անհանգստացած եմ Սև ծովում ռուսական հերթական էսկալացիայով: Ռումինիայի ափերի մոտ հարված է հասցվել ուկրաինական և ադրբեջանական անձնակազմ տեղափոխող քաղաքացիական նավին: Այս անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը:

Մտքերս զոհված նավաստու ընտանիքի և հարազատների հետ են: Եվ դեռևս անհետ կորած անձնակազմի երեք անդամների ընտանիքների հետ: Իմ երախտագիտությունն եմ հայտնում փրկարարական թիմերին, որոնք անդուլ աշխատում են նրանց գտնելու ուղղությամբ»,- գրել է Լայենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել: Պատահարի հետևանքով 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել, 9-ը փրկվել են:


 
 
1/3130
bottom of page