top of page

Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին

  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով «հարվածել է» Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին մարտի 3-ին Սպիտակ տանը կայացած նրանց հանդիպման ժամանակ։

«Ի՞նչ ենք անելու Գերմանիայի հետ։ Կարծում եմ՝ մենք պետք է շատ, շատ ուժգին հարվածենք նրանց», - հայտարարել է ամերիկյան առաջնորդը՝ պատասխանելով պաշտոնյաներից մեկի հարցին Գերմանիայի հետ տնտեսական հարաբերություններում ԱՄՆ հետագա քայլերի և սակագնային քաղաքականության մասին, որից հետո խփել է Գերմանիայի կառավարության ղեկավարի ոտքին և ժպտացել։

Մերցն ի պատասխան ծիծաղել է՝ ոչ մի կերպ ցույց չտալով, որ վիրավորված է նման ժեստից։

Սա Մերցի երրորդ այցն է ԱՄՆ՝ 2025 թվականի մայիսին Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

 
 
bottom of page