top of page

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23 -28.01.2026թ.) Սպասվում է բուք առաջիկա օրերին

  • Jan 23
  • 1 min read

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23 -28.01.2026թ.)

 

 

Ուշադրություն


Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին պասվում է մերկասառույց։

 

Երևան քաղաքում՝


Հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


 

Հանրապետության տարածքում`


Հունվարի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:


 

Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ


Օդի առավելագույն ջերմաստիճան        13.4°C (1963թ.)


Օդի նվազագույն ջերմաստիճա           - 27.1°C (1964թ.)


Օդի միջին օրական ջերմաստիճան       -4.7°C

 
 
1/2720
bottom of page