top of page

«Գյուղերում մարդկանց մոտ չկա հավատ՝ քաղաքական որևէ ուժի հանդեպ»․ Ոսկան Սարգսյան

Jan 21
1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյուղերում անորոշ սպասում է.


Երկու օր Տավուշի մարզի գյուղերում հանդիպել եմ բազում մարդկանց հետ, զրույցել տարբեր, այդ թվում՝ քաղաքական թեմաներով։ Մարդկանց մոտ անորոշ սպասում է, մեծամասնությունը հոգնել է Նիկոլ Փաշինյանի խոսքերից, նրա իշխանությունից, սակայն չկա աներեր հավատ որևէ քաղաքական ուժի, դրա առաջնորդի հանդեպ։ Մարզերում, գյուղերում քաղաքական խոպան դաշտ կա, որ սպասում է իր հերկողին, ով կգնա գյուղեր, մարդկանց համբերատար կբացատրի Հայաստանում առկա վիճակը, դրանից դուրս գալու ուղիները, բնակիչների մեջ իր հանդեպ վստահություն կսերմանի։ Նստել եք Երևանի օֆիսներում, Ֆեյսբուքում ստատուսներ եք գրում՝ կարծելով, թե դրանով իրավիճակ եք փոխում»։

 
 
1/3086
bottom of page