top of page

«Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից․ արտահերթ նիստ ենք նախաձեռնել»․ Սարիկ Մինասյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read
ree

Գյումրու ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով է հարցի քննարկումը հանվել օրակարգից։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,- ասել է նա։

Սակայն ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը․ «Հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:


Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:


Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»:

 
 
1/2347
bottom of page