top of page

Կխաղա՞ արդյոք Մբապեն Լևանտեի դեմ. հայտնի է վերջնական որոշումը

  • Jan 16
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան չի կարողանա հույս դնել Կիլիան Մբապեի վրա Լա լիգայի հաջորդ տուրի՝ «Լևանտեի» դեմ խաղում։ Հանդիպումը կայանալու է շաբաթ օրը, «Սանտիագո Բերնաբեուում»։

Ֆրանսիացի հարձակվողին շարունակում են անհանգստացնել ձախ ծնկի հատվածում ցավերը, ուստի «սերուցքայինների» մարզիչը ստիպված կլինի հարձակման գիծը կազմել առանց թիմի լավագույն ռմբարկուի։

Թեև հինգշաբթի Մբապեն մարզվել է թիմի հետ և արտաքուստ նորմալ տեսք ուներ, վնասված ծնկի ցավերը պահպանվում են։ Հարձակվողը Սուպերգավաթի կիսաեզրափակիչից հետո մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ փորձելով օգնել թիմին նվաճել տիտղոսը, սակայն «Բարսելոնայի» դեմ եզրափակիչում խաղադաշտում անցկացրեց ընդամենը 15 րոպե։

Խնդիրները չեն նահանջում, ինչի պատճառով ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը չէր ընդգրկվել նաև Գավաթի խաղարկության «Ալբասետեի» դեմ խաղի հայտացուցակում, որտեղ մադրիդցիները պարտվեցին 3։2 հաշվով և դուրս մնացին պայքարից։

 
 
1/2767
bottom of page