Վարդենիսում 63-ամյա տղամարդը խորդանոցում ինքնասպանություն է գործել
- Jun 28, 2025
- 1 min read

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 08։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:




















