«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ 4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանների փոխանցումը իրար հետ կապ չունեն։ Թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Խոսում ենք փաստերի մակարդակով ու առնվազն չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնում։ Սա տեղի ունեցավ համաժամանակյա։ Արդյո՞ք զուգադիպություն էր, պատահականություն, իհարկե մեկնաբանություններ կարող են տրվել, բայց ո՞ր մեկնաբանությունն է, որ ողջամիտ է ու կարող է ընկալելի լինել հասարակության համար։ Մեր դիտանկյունը հստակ է, որ ցանկացած պաագայում վերադարձը խիստ կաևոր է ու ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձ»։




















