top of page

«Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի կլինի պետբյուջեի համար, ամբողջությամբ կպետականացնենք»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

«Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում: Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք, ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջազգային գործընկերներին, հատկապես էներգետիկ ոլորտի թոփ ընկերություններին իրազեկել են ստեղծված իրավիճակի մասին:

«Հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվել, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, և շուկայական արժեքը շատ ցածր է, կարելի է ուղղակի Կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել և դա դարձնել... Մեծ հաշվով շտապելու բան չունենք: ՀԷՑ-ն այս պահին առնվազն դե ֆակտո պատկանում է ՀՀ-ին»,- նշեց Փաշինյանը:

 
 
1/2625
bottom of page