Ավելի ու ավելի ցավալի է դառնում պարզ ակնհայտ ճշմարտություն.

Ավելի ու ավելի ցավալի է դառնում պարզ ակնհայտ ճշմարտություն. սահմանազատման գործընթացը, ըստ որի մեզ խոստացել էին, թե իբր այն պետք է հանգեցնի ադրբեջանական զորքի` Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրսբերմանը, իրականում խաբեություն է։
12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից։
Իրականում այս գործընթացը պարզապես գործիք է՝ տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ շարունակելու Հայաստանի տարածքների օկուպացիան և այն «լեգիտիմացնելու» համար։
Ահա թե ինչու եմ առաջարկում հետևյալը․ մեր պաշտոնավարման առաջին շաբաթում մենք վերանվանելու ենք Սև լիճը և հարակից տարածքները «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակ, վերանվանելու ենք «Մելանյա Թրամփի ազգային արգելոց»։
Թող Իլհամ Ալիևը դրանից հետո իր օկուպացիայի հետևանքների տակից ինքն էլ դուրս գա: Դա կլինի նրա և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի խնդիրը։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան




















