top of page

Գյումրու օլիմպիական հերթափոխի դպրոցից 11 տարեկան երեխան «գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 6, 2024
  • 1 min read

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և ընկնելու հետևանքով ստացել է «Գլխուղեղային վնասվածք»։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։ Պարզվել է նաև, որ նա նշված վնասվածքը ստացել է Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան փողոցի 4/Գ հասցեում գործող ծանրամարտի մարզադպրոցի դահլիճում, մարզման ժամանակ, ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և գլխի հետին հատվածով հատակին հարվածելու հետևանքով:


Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

bottom of page