top of page

Գուց ՀՀ-ում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցած գումարները. Զախարովան՝ հակառուսական ակցիայի մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5 hours ago
  • 1 min read

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածներում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում:



«Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում... 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Իսկ գուցե Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցած գումարները», - ասել է նա:



Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ,  շատերին դուր չի գալիս:

1/2125
bottom of page