«Հայաստանի ընտրություններին ԵՄ օգնությունը շատ վատ ավարտ կունենա». Զախարովա
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոմիության կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը, որը խոստացվել է առաջիկա ընտրությունների կապակցությամբ, շատ վատ կավարտվի։
«Եթե խնդրվի (եվրոպական դիվանագիտության ղեկավար-խմբ.) Կայա Կալասին օգնություն տրամադրել` ինչպես Մոլդովային, ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Իրականում, ցավոք, Մոլդովայում տեղի է ունենում հենց դա, երբ մարդիկ միմյանց դեմ են լարվում», - նշել է Զախարովան։
Արտգործնախարարության խոսնակը նաև առաջարկել է համեմատել Կալասին տրամադրված օգնության չափը այն ամենի հետ, ինչ Ռուսաստանն արդեն արել է Հայաստանի համար։ Զախարովայի խոսքով՝ սա կօգնի հասկանալ, թե արդյոք հայերը պետք է լսեն եվրոպական դիվանագիտության ղեկավարին, որը «հրահրում է ռուսաֆոբներին» սադրանքներ իրականացնել։
Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 15 միլիոն եվրո՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Նա ասել է, որ միջոցները կօգտագործվեն «Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու» և «արտաքին միջամտության դեմ պայքարելու» համար՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։




















