top of page

Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ. նոր կոնֆերանս են արել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Բաքվում շարունակում են ինտենսիվորեն շրջանառել «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» թեման, ու այդ նապատակով ակտիվ միջոցառումներ են կազմակերպում։

Ad by NATIVE NETWORK

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում մեկնարկել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության համատեքստում» կոնֆերանսը։

«Կոնֆերանսի նպատակն է գիտականորեն ուսումնասիրել և գնահատել «Արևմտյան Ադրբեջանից» (ադրբեջանական ԶԼՄ-ների ձևակերպումն է/խմբ.) արտաքսված անձանց՝ արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության համատեքստում»,-նշել են կոնֆերանսի կազմակերպիչները։

Նշենք, որ Ադրբեջանը 2023-ին 9-ամսյա բլոկադայի ենթարկելուց հետո էթնիկ զտում իրականացրեց Արցախի հայերի նկատմամբ,  որի հետևանքով մի քանի օրվա մեջ Արցախը գրեթե 100 %-ով հայաթափվեց։ Քանի դեռ ՀՀ իշխանությունը շարունակում է լռել արցախցիների վերադարձի իրավունքի մասով, Ադրբեջանը քարոզչական ֆոն է ապահովում՝ Ալիևի ասած 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու ուղղությամբ

1/2475
bottom of page