top of page

ԵԼ․ Հայտնի են 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Feb 27
1 min read

Այսօր՝ փետրվարի 27-ին, շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս էին եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերն անցումային փլեյ-օֆֆում պարզեցին վերջին 8 ուղեգրերի հասցեատերերին։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

  • «Գենկ» — «Ֆրայբուրգ»

  • «Բոլոնիա» — «Ռոմա»

  • «Ֆերենցվարոշ» – «Բրագա»

  • «Շտուտգարտ» — «Պորտու»

  • «Պանատինայկոս» — «Բետիս»

  • «Նոթինգհեմ Ֆորեստ» — «Միտյուլան»

  • «Սելտա» — «Լիոն»

  • «Լիլ» — «Ասթոն Վիլա»

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 19-ին։

 
 
1/3086
bottom of page