Աշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի 5-րդ կանգառը
- 9 hours ago
- 1 min read

Աշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառը:
Ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
«Աշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառը:
Երկու օր շարունակ ցուցասրահում տիրում էր հետաքրքրության, ջերմության ու անկեղծության մթնոլորտ:
Շնորհակալ ենք բացառիկ նախագծի պատմության նկատմամբ այսչափ հետաքրքրության համար:
Առաջիկայում կհանդիպենք հաջորդ քաղաքում»:




















