top of page

Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պրոմոուշենի մամուլի ծառայությունը։

Ի սկզբանե Ծառուկյանի մրցակիցը պետք է լիներ ACA-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովը, սակայն վերջինս անհայտ պատճառներով հրաժարվել է մասնակցությունից։ Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում։

​Ծառուկյանի նոր մրցակիցը ACA-ի գերթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Մեհդի Բայդուլաևն է։ Գոտեմարտը կանցկացվի մինչև 80 կգ քաշային կարգում։ 29-ամյա մարտիկն իր ակտիվում ունի 16 հաղթանակ և 2 պարտություն պրոֆեսիոնալ MMA-ում։


​Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տոնել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։ Նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

 
 
1/2536
bottom of page