Ուժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան
- 4 hours ago
- 1 min read

«Այսօրվա մեր քարոզարշավը համընկել է վերջին զանգի հետ, ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և մաղթել բարի երթ, մեծ նվաճումներ և կանաչ ճանապարհ։ Ուժեղ երիտասարդներ, դուք մեր երկրի ապագան եք, ձեր տաղանդներով Հայաստանը հպարտանալու է և ավելի ճանաչելի է դառնալու ամբողջ աշխարհում»,- այս մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Նա շարունակեց․ «Երբ միջազգային գործընկերները ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր երկրի բրենդը, ես հպարտությամբ կրկնում եմ, որ Հայաստանի Հանրապետության բրենդն է մեր տաղանդավոր երիտասարդությունը։ Գիտեմ, թե որքան հուզված և ոգևորված են մեր շրջանավարտները, գիտեմ նաև ինչքան մտահոգված են նրանց ծնողները, քանի որ մեր կրթական համակարգը բարձիթողի վիճակում է գտնվում այսօր։ Մենք գալիս ենք՝դա արմատապես փոխելու, ուժեղ Հայաստանում կրթությունը ոչ թե նորաձև է լինելու, այլ պարտադիր և շատ բարձր մակարդակի։ Ուժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունը անվճար է լինելու։ Ուսանողները ստիպված չեն լինելու աշխատեն մի քանի վայրերում, այլ մտածելու են միայն իրանց կրթության մասին։ Ուժեղ Հայաստանում բուհերը ապաքաղաքական են լինելու, ուժեղ Հայաստանում՝ ուսուցիչը բարձրագույն արժեք է, քանի որ հենց ուսուցիչն է կերտում մեր երկրի ապագան»։




















