top of page

Սամվել Կարապետյանի աջակիցներին կալանքի կտանե՞ն

  • 17 minutes ago
  • 1 min read

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ,  ըստ նախնական տեղեկությունների,  տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ`   «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի  և Մայիս Բաղումյանի


նկատմամբ կալանքի։

Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է  խուլիգանություն,  իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։

Ուժեղ Հայաստանը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։ 

 
 
1/2803
bottom of page