top of page

Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ապառաժ քարին․ կա վիրավnր

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան և Չարենց փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Գրիգոր Տ․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։



Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար։



Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2816
bottom of page