Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն
- 2 hours ago
- 1 min read

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիա-ն:
Նրա օգտին քվեարկել է 22 եպիսկոպոս։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել ձայների կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 20 ձայն։
Միտրոպոլիտ Շիոն (աշխարհիկ անունը՝ Էլիզբար Մուջիրի) 57 տարեկան է։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ի գահակալության (ինտրոնիզացիայի) արարողությունը տեղի կունենա վաղը՝ Սվետիցխովելի տաճարում։
Աստվածաբանական կրթություն է ստացել նախ Բաթումի հոգևոր սեմինարիայում, իսկ այնուհետև՝ Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Սուրբ Տիխոնի Մոսկվայի աստվածաբանական ինստիտուտում։
2003 թվականից Շիոն գլխավորում է Սենակիի և Չխորոծկուի թեմը։
2017 թվականի վերջին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հրամանագրով նա նշանակվել էր Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքական գահի տեղապահ։




















