Տիգրան Արզաքանցյանը սնանկ է ճանաչվել
- 1 hour ago
- 1 min read

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը որոշել է սնանկ ճանաչել Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին։ Հայտնում է A1+-ը:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու գործն արդեն 4 տարի էր քննվում էր ներպետական դատարաններում:
Նախկին պատգամորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։ Իսկ որպես հիմք նշվել էր միանձնյա արբիտրաժային տրիբունալի 07.10.2013թ. վճիռը։
Ըստ դրա՝ ճանաչվել էր Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը հօգուտ իրեն պատասխանողի կողմից գրավադրված «Էյ Էմ Ջի Էմ» ՍՊԸ-ի բաժնեմասի 20 տոկոսի հանդեպ՝ փոխառության պայմանագրով պատասխանողին տրամադրված 4.350.000 ԱՄՆ դոլարի դիմաց:
Որոշվել էր բռնագանձում տարածել նաեւ պատասխանող Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս գտնվող դրամական միջոցների կամ այլ գույքի վրա՝ 965.260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի չափով:
Հիշեցնենք որ ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը դեռ 2022 թ սեպտեմբեր ամսին ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ էր ճանաչել։ Դրանից հետո գործը պտտվել էր բոլոր դատարաններում եւ կրկին ուղարկվել Սնանկության դատարան:




















