top of page

«Նպատակը մեկն է՝ մարդկանց մշտապես թիրախավորման տիրույթում պահել»․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ։


Ակնհայտ կեղծիքներ, իրավիճակը բացահայտորեն խեղաթյուրելու փորձեր և անպարկեշտ վարքով «գործ կարողների» մի ամբողջ խմբավորում։


Բնականաբար, այս գործը ապագա չի կարող ունենալ, սակայն նպատակը մեկն է՝ թեման շահարկելով դաշտը լցնել զրպարտությամբ, արհեստական օրակարգ պահել և մարդկանց մշտապես թիրախավորման տիրույթում պահել։


Սա զարմանքի արձանագրում չէ, այլ փաստերի ֆիքսում, որոնք ժամանակի ընթացքում կոնկրետ անձանց իրավական պատասխանատվության դաշտ են տեղափոխվելու»։

 
 
bottom of page