Վրիպակ է, 2 զրո ավելի է գրվել. Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ աշխատավարձ ստանալու մասին
- 3 hours ago
- 1 min read

Տեխնիկական վրիպակ է եղել, ստորակետի պակասի պատճառով վերջում 2 զրո է ավելացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը՝ պարզաբանելով իր հայտարարագրում առկա թիվը, ըստ որի ԱԳՆ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 միլիարդից ավելի գումար:
Դեսպանը վստահեցրել է, որ ստանում է իր պաշտոնին համապատասխանող ստանդարտ աշխատավարձ, որը բնականաբար չի կազմում 1 միլիարդ։
«Դրա վերաբերյալ ես դիմում արդեն ներկայացրել եմ, կարծում եմ՝ արդեն շտկվել է»,-նշել է Մակունցը:
Այս հայտարարությունը հաջորդել է մամուլում և սոցցանցերում տարածված այն տեղեկություններին, թե դեսպանը աստղաբաշխական չափի աշխատավարձ է ստանում։
Հասանելի է




















