top of page

Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկի 16-րդ հարկում

  • 8 hours ago
  • 1 min read

Հունիսի 5-ին՝ ժամը 22։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկի 16-րդ հարկում։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։16-ին։

 
 
1/2906
bottom of page