top of page

2025թ.-ի ընթացքում, մերժվել է 805 անձանց քաղաքացիության շնորհման վերաբերյալ դիմումները. Խաչատուր Պողոսյան

  • 6 hours ago
  • 1 min read



«2025թ.-ի ընթացքում, մերժվել է 805 անձանց քաղաքացիության շնորհման վերաբերյալ դիմումները»,-ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2025 թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար  Խաչատուր Պողոսյանը։

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե մերժվածների մեջ արդյոք կան Արցախից բռնագաղթածներ, քանի որ ընդդիմությունը հայտարարում է, թե իշխանությունները ՀՀ քաղաքացիություն չեն շնորհում արցախցիներին։

Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նման վիճակագրություն չի տարվում՝ հավելելով. «Իմ ունեցած տեղեկություններով, գրեթե բացառվում է նման դեպքերը, որովհետև միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների գործերն առանձնահատուկ ռեժիմներով և ամենակարճ ժամանակներում է նայում, և իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»։

 
 
1/2914
bottom of page