top of page

Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար․ Պուտինը՝ Արաղչիին

  • 13 hours ago
  • 1 min read

Իրանի ժողովուրդը քաջաբար և հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար, Սանկտ Պետերբուրգում Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հանդիպման սկզբում հայտնել է, որ նախորդ շաբաթ ստացել է Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ։

«Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավորինս արագ հաստատելու համար»,-ընգծել է նախագահը։

Պուտինը Խամենեիին փոխանցել է իր լավագույն մաղթանքներն ու բարեկեցությունը։

«Իրանի ժողովուրդը, իր քաջության շնորհիվ, կարողացել է դիմադրել ԱՄՆ ագրեսիային և կդիմանա»,-հայտարարել է Արաղչին։

Նա Իրանի գերագույն առաջնորդի և նախագահի անունից Պուտինին փոխանցել են իրենց լավագույն մաղթանքները։

 
 
1/2819
bottom of page